Ֆրանսիացի պարաշյուտիստը ռեակտիվ կոստյումով 240 կմ/ժ արագությամբ թռիչք է կատարել Դուբայում (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանսիացի պարաշյուտիստ Վինս Ռեֆեթը ռեակտիվ կոստյումով 240 կմ/ժ արագությամբ թռիչք է կատարել Դուբայում: Տեսանյութը հրապարակել է dailymail.com կայքը:
Ջրի վրա թափ հավաքելուց հետո նա թռչում է 240 կմ/ժ առավելագույն արագությամբ և գետնից բարձրանում 1,5 կիլոմետր:
Ռեակտիվ կոստյումը ղեկավարվում է գետնից և հնարավորություն ունի փոխել ուղղությունը:
Թևերով այս կոստյումը Jetman Dubai-ի նախագիծն է, որի նպատակն է «ռեակտիվ թևերով թռչող մարդկանց համար ապագա ստեղծել» և «փոխել մեր աշխարհընկալումը»:
Ընկերությունը ձգտում է 2020 թվականին հասնել մարդու 100 տոկոսանոց ինքնավար թռիչքին:
Տեսանյութում երևում է, որ Ռեֆեթը դուրս է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների ափին գտնվող Skydive Dubai հարթակից:
Մի քանի րոպե ջրի մակերևույթին սավառնելուց հետո նա ողջույն է հղում տեսախցիկին, փակում է իր սաղավարտը և սկսում է արագություն հավաքել ու բարձրանալ դեպի երկինք:
8 վայրկյանում նա հասել է 100 մետր բարձրության, 12 վայրկյանում` 200 մետր բարձրության, իսկ 19 վայրկյանում` 500 մետր բարձրության:
Կես րոպե անց Ռեֆեթը հասել է 1000 մետր բարձրության՝ 240 կմ/ժ միջին արագությամբ:












