Գերմանիայում 19-ամյա երիտասարդին հաջողվել է 2000-ամյա դաշույն հայտնաբերել և ամբողջովին իր նախնական տեսքին վերադարձնել (լուսանկարներ)

13:58 • 22.02.20

Գերմանիայում երիտասարդին հաջողվել է հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված հռոմեական արծաթյա դաշույնն ամբողջովին նախնական տեսքին վերադարձնել, հայտնում է Daily Mail պարբերականը:

Գերմանիայի արևմտյան Մյունսթեր քաղաքի մերձակայքում հայտնաբերված այս զենքը համարվում է իր տեսակի մեջ իրապես նշանակալի գտածո, որը հայտնաբերել է 19-ամյա Նիկո Քալմանը: Գետնի տակից հանելուց հետո զենքն ամբողջովին հողով պատված է եղել և ժանգոտված, և տղայից մոտ ինն ամիս է պահանջվել այն իր նախնական տեսքին վերադարձնելու համար:

Գտածոն նախաբազկի չափ երկարություն ունի և ծայրն անգամ «ալիքաձև» է, որը հարվածի դեպքում վերքն առավել խորքային է դարձնում:

Առավելագույնս լավ պահպանված դաշույնի հետ հայտնաբերվել է նաև կաշվե գոտի:

Դաշույնը, ենթադրվում է, որ օգտագործվել է առաջին դարում գերմանական ցեղի դեմ մարտերի ժամանակ:

Картинки по запросу "An elaborate silver Roman dagger has been painstakingly restored to its original glory after it was unearthed by a teenager on work experience in Germany."

Картинки по запросу "An elaborate silver Roman dagger has been painstakingly restored to its original glory after it was unearthed by a teenager on work experience in Germany."

Nico Calman (pictured), 19, dug up the fascinating weapon - believed to be the most remarkable artefact of its kind to have been discovered - at a burial ground in Haltern am See, near Münster

When the weapon was dug from the ground, it was completely encased in rust before being restored over the span of nine months to reveal its previous state

Գերմանիայում 19-ամյա երիտասարդին հաջողվել է 2000-ամյա դաշույն հայտնաբերել և ամբողջովին իր նախնական տեսքին վերադարձնել (լուսանկարներ)