Հայտնի է, թե որ գիրքն է Իլոն Մասկին ոգեշնչել SpaceX ընկերության ստեղծման համար
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դեռահաս տարիքում տարվել է գիտական ֆանտաստիկայի ժանրով, որը մեծ ազդեցություն է թողել նրա հետագա աշխարհընկալման վրա, գրում է «Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future» կենսագրական գրքի հեղինակ Էշլի Վենսը, հայտնում է cnbc.com կայքը:
Մասկին առավել շատ տպավորել են Այզեկ Ազիմովի «Հիմնադրում» գրքերի շարքը, որում պատմվում է քաղաքակրթության ոչնչացումը կանխատեսած մի գիտնականի մասին, որը ցանկանում է մինչև մարդկության վերածնունդը պահպանել իր կուտակած գիտելիքները: Իշխանությունները նրա կանխատեսումները վտանգավոր են համարել և ցանկացել են մահապաժի ենթարկել նրան:
«Հիմնադրում» գիրքը կարդալով` Մասկը հասկացել է, որ նա մարդկության ապագայի համար «անձնական պատասխանատվություն է» կրում: Նա պարտավոր էր «էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ կամ Երկիր մոլորակից դուրս մարդկանց «տարածելու» համար տիեզերանավեր ստեղծել»:
«Արժե Այզեկ Ազիմովի «Հիմնադրում» գիրքը կարդալ. հենց այն հաջորդականությամբ, որով նա է գրել»,- Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է Մասկը:
Մասկը տիեզերական ընկերությունը հիմնադրել է 2002 թվականին` դեպի տիեզերք թռիչքի ծախսերը կրճատելու և Մարսի գաղութացման համար ճանապարհ հարթելու նպատակով: Արդյունքում ընկերությանը հաջողվել է մասնակիորեն բազմակի օգտագործման հրթիռակիրներ, ինչպես նաև CrewDragon սեփական տիեզերանավը ստեղծել, որը նախատեսված է Միջազգային տիեզերակայան և Լուսին թռչելու համար:
Մասկը նշել է, որ հաջորդ նպատակներից է Starship տիեզերանավի փորձարկումը, դեպի Մարս թռիչքը և 2050 թվականի դրությամբ այնտեղ 1 միլիոն բնակչությամբ գաղութի ստեղծումը:
Worth reading Asimov’s Foundationhttps://t.co/OZfhcNNzyG
— Elon Musk (@elonmusk) February 20, 2020










