Porsche, Genesis, Subaru. հայտնի են լավագույն ավտոբրենդները` ըստ Consumer Reports-ի
Սպառողների շահերի պաշտպանության գծով մասնագիտացած Consumer Reports ոչ առևտրային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում նշված են լավագույն ավտոբրենդները:
Վարկանշային ցուցակը կազմվել է ճանապարհային փորձարկումների շարքի, սոցիալական հարցումների, անվտանգության բազային համակարգերի առկայության և կանխատեսվող հուսալիության չափանիշներով, ասվում է կազմակերպության կայքում:
Այսպիսով` վարկանշային ցուցակը գլխավորում է Porsche գերմանական ընկերությունը: Consumer Reports-ի մասնագետների խոսքով` այս բրենդի մեքենաները սպառողների շրջանում գոհունակության ամենաբարձր ցուցանիշն ունեն: Գերմանական ավտոարտադրողի տրանսպորտային միջոցներն անվտանգ են, ապահով և հուսալի:
Վարկանշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել կորեական Genesis-ը, որին հաջորդում է ճապոնական Subaru-ն:
Լավագույն ավտոմոբիլային բրենդների տասնյակում են նաև Mazda-ն, Lexus-ը, Audi-ն, Hyundai-ը, BMW-ն, Kia-ն և MINI-ն:
Հետաքրքական է, որ բավականին ցածր հորիզոնականներում են հայտնվել Fiat-ը, Mitsubishi-ն, Jeep-ը, Land Rover-ը, Cadillac-ը, Jaguar-ը և GMC-ն:










