Ոչ մի մերկ նկար. ճապոնացիները ստեղծել են սմարթֆոն, որը միայն «պատշաճ» լուսանկարներ է անում (տեսանյութ)

12:11 • 24.02.20

Ճապոնական Tone Mobile ընկերությունը ներկայացրել է Tone e20 նոր սմարթֆոնը, որն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ տիրոջը թույլ չի տալիս «ոչ պատշաճ» լուսանկարներ անել:

Ինչպես նշում է odditycentral.com-ը, հեռախոսը տեխնիկական բնութագրի, ինչպես նաև դիզայներական նորաոճ լուծումների տեսանկյունից այդքան էլ հետաքրքիր չէ: Դրա հիմնական առանձնահատկությունը մերկ լուսանկարներ չանելու գործառույթն է, որը կարգավորում է արհեստական բանականությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսը թույլ չի տալիս ոչ մերկ սելֆի անել, ոչ էլ ուրիշ մարդկանց առանց հագուստի լուսանկարել:

Նշվում է, որ 180 դոլար արժողությամբ հեռախոսը նախատեսված է երեխաների և դեռահասների համար, որոնք հաճախ ընկնում են մանկապիղծների ծուղակն ու, տրվելով համոզումներին, իրենց մերկ լուսանկարներն են ուղարկում:

Հեռախոսը հասանելի է միայն ճապոնական շուկայում:

 

Ոչ մի մերկ նկար. ճապոնացիները ստեղծել են սմարթֆոն, որը միայն «պատշաճ» լուսանկարներ է անում (տեսանյութ)