Sony-ն ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը՝ 5G ցանցի ապահովմամբ
Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է Xperia 1 II սմարթֆոնը՝ իր առաջին մոդելը, որն ապահովում է 5G ցանցով՝ հինգերորդ սերնդի կապով աշխատանքը:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, Sony Mobile Communications Inc.-ի նախագահի խոսքով՝ Xperia 1 II սմարթֆոնը նախատեսված է արագության համար: Վերջինս հայտնել է, որ նորույթը նախևառաջ կբավարարի նույնիսկ լուսանկարչի պահանջները: Այն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որն ունակ է առանց դադարի նկարահանել՝ 20 կադր մեկ վայրկյանում արագությամբ:
Xperia 1 II-ը ներկայանալու է 6.5 դյույմ անկյունագծային 4K HDR CinemaWide OLED էկրանով: Սմարթֆոնը համալրված է Dolby Atmos ձայնային համակարգով և համապատասխան բարձրախոսներով:
Ճապոնական ընկերությունը ևս երկու մոդել է ներկայացրել՝ Xperia Pro և Xperia 10 II: Առաջինն ունի նույն բնութագրիչ-հատկանիշները, ինչ և Xperia 1 II-ը, իսկ Xperia 10 II-ը համալրված է տեսախցիկի երեք մոդուլով և 6 դյույմ OLED էկրանով՝ Full HD+ կետայնությամբ: Բացի այդ, սմարթֆոնի կորպուսն անջրանցիկ է լինելու:
Xperia 1 II-ի վաճառքը նախատեսված է սկսել 2020թ. գարնանը: Գաջեթի գինը դեռևս հայտնի չէ:










