Թուրքական սուզանավն ամերիկյան էսկադրային ականակրի հետ մտել է Սև ծով

10:19 • 24.02.20

Ամերիկյան Ross էսկադրային հրթիռային ականակրի հետ միասին Սև ծովի ավազան է մտել նաև թուրքական ռազմածովային ուժերի սուզանավ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ դեռևս անհայտ է` արդյոք երկու նավերը համատեղ գործողություն կանցկացնեն Սև ծովում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամերիկյան «Ռոսս» էսկադրային ականակիր նավը՝ համալրված Aegis համակարգերով, մտել է Սև ծով:

Մոնտրյոյի 1936 թվականի միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ոչ սևծովյան տարածաշրջանի երկրների ռազմանավերն իրավունք ունեն ջրային տարածքում գտնվել 21 օրից ոչ ավելի: