«Մարսը մեռած մոլորակ չէ». InSight սարքը մոլորակի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել (լուսանկարներ)

11:47 • 25.02.20

Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝  ՆԱՍԱ-ն, մանրակրկիտ զեկույց է հրապարակել իր կողմից ղեկավարվող InSight  մարսագնացի վերաբերյալ: Փաստաթղթից հայտնի է դառնում, որ սարքը 2018 թվականին Մարս մոլորակի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել, հայտնում է BBC-ին: 

Ըստ մասնագետների՝ տատանումները շատ մեծ հզորություն չեն ունեցել հիմնականում տատանվել են 3-4 մագնիտուդի մերձակայքում, ինչը, սակայն, կարևոր «մեսիջ» է իր մեջ պարունակում. այն է` Մարսը մեռած մոլորակ չէ:

«Առաջին անգամ գրանցել ենք, որ Մարսը սեյսմիկ առումով ակտիվ մոլորակ է: Այն ակտիվության մակարդակով գերազանցում է Լուսնին, սակայն հետ է մնում Երկիր մոլորակից»,- նշում է հայտնի հետազոտող Բրյուս Բաներդթը:

InSight-ը Մարսի մակերևույթին վայրէջք է կատարել 2018 թվականի նոյեմբերի 26-ին:

 

Картинки по запросу "Nasa's InSight probe senses hundreds of 'Marsquakes'"

Картинки по запросу "Nasa's InSight probe senses hundreds of 'Marsquakes'"

«Մարսը մեռած մոլորակ չէ». InSight սարքը մոլորակի վրա մոտ 450 սեյսմիկ տատանում է գրանցել (լուսանկարներ)