Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել. կա 7 զոհ (լուսանկարներ)

14:42 • 25.02.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հնդկաստան կատարած այցից հետո մայրաքաղաք Դելիում բողոքի մեծամասշտաբ ցույցեր են սկսվել, հայտնում է The Guardian պարբերականը:

Դելիի փողոցներում բախումները հիմնականում տեղի են ունեցել քաղաքացիության մասին նոր օրենքի կողմնակից և դրան դեմ հարյուրավոր ցուցարարների, զինված ամբոխի և ոստիկանների  միջև: Բախումների հետևանքով երկուշաբթի օրը մահացել է յոթ մարդ`մեկ ոստիկան և վեց քաղաքացի: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազեր և ծխային նռնակներ է կիրառել:

Դելիում բախումներ են եղել նաև հինդու ազգայնականների և կոմունիստական խմբերի միջև, որոնց մի մասը դեմ է եղել Թրամփի`առաջին անգամ պաշտոնական այցով Հնդկաստան ժամանելուն, մյուսներն էլ աջակցել են վերջինիս:

Դելիի քաղաքապետը հայտնել է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն կրկին խաղաղություն հաստատելու համար, ինչպես նաև հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ բռնությունից:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ երկօրյա այցով  նախօրդ օրը ժամանել է Հնդկաստան, որտեղ նրան դիմավորել է վարչապետ Նարենդրա Մոդին: Այնուհետև ԱՄՆ նախագահական զույգին տարել են կրիկետի՝ աշխարհում ամենամեծ, 100 մլն դոլար արժողությամբ մարզադաշտ: 

«Ամերիկան սիրում է Հնդկաստանը, Ամերիկան հարգում է Հնդկաստանին, և Ամերիկան միշտ էլ հավատարիմ ընկեր կմնա հնդիկ ժողովրդի համար»,-հայտարարել է Թրամփը, որը նախագահի պաշտոնում առաջին անգամ է այս երկիր այցելել:

ԱՄՆ ղեկավարը հույս է հայտնել, որ իրեն և վարչապետ Մոդիին կհաջողվի լուծել երկրների միջև առկա բոլոր տարաձայնությունները:

Картинки по запросу "Delhi rocked by deadly protests during Donald Trump's India visit"

Картинки по запросу "Delhi rocked by deadly protests during Donald Trump's India visit"

Картинки по запросу "Delhi rocked by deadly protests during Donald Trump's India visit"

Картинки по запросу "Delhi rocked by deadly protests during Donald Trump's India visit"