«Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է. «Երեկոյան Երևան» օրաթերթի նկարիչ Ցոլակ Ղանդիլյան

19:28 • 26.02.20

«Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի լոգոյին, որը նման է 1991թ. Անկախության հանրաքվեի ժամանակ հրապարակված արդեն հայտնի լոգոյին: Այն զետեղված է եղել «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում:

Ղանդիլյանը 1991թ. աշխատել է «Երեկոյան Երևան» օրաթերթում: «Թղթակցել եմ, ծաղրանկարներ եմ արել, ձևավորումներ եմ արել: Այդ տարիներին Ստյոպա Նարոյանն էր աշխատում, Նիկոլայ Մանուկյանն էր:» ,-այսօր ավելի վաղ մեզ հայտնել էր նկարիչը:

Հիշեցնենք, որ «Երեկոյան Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ կասկածում է, թե նկարի հեղինակը կարող է Ցոլակ Ղանդիլյանը լինել:

Բացի Ղանդիլյանից, Ենգիբարյանը կասկածում էր նաև Նիկոլայ Մանուկյանին և Ստյոպա Նարոյանին, որոնք ևս այդ տարիներին աշխատել են օրաթերթում: