Ասել են՝ զբաղվել եմ ինքնիրավչությամբ, բայց չկա իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել. «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել (տեսանյութ)

22:21 • 26.02.20

00:20

Ինձ բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, սակայն իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել։ Այս մասին այսօր ոստիկանություն բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո ասաց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը։

Tert.am-ի հարցին, թե կենտրոնի տնօրենն Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է,աշխատակազմը դժգոհ է, ինքն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Արամ Հակոբյանն ասաց. «Հիմնազուրկ հրաման է, դրա համար ես իմ դճգոհությունը նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին հայտնել եմ»,֊ասաց Հակոբյանը։

22:21

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: 

«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գրիգորյանը:

Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը:

Ավելի վաղ Գրիգորյանը գրել էր նաև, թե Ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը  2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: