Այսօրվա իշխանություններն արդեն ամեն ինչ անելու են, որպեսզի չկորցնեն իշխանությունը՝ ապագայում չհայտնվելու համար մեղադրյալի կարգավիճակում և սա կհանգեցնի բռնաճնշումների աճի. Արմեն Գևորգյան
Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Պետությունը՝ որպես կարգի պահապան» խորագրով հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերի: Հոդվածաշարի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ, իսկ երկրորդ մասը՝ այստեղ։
Պետության կողմից «կարգի պահապանի» գործառույթը կարելի է սահմանել որպես օրինականության ապահովման գործընթաց, այսինքն՝ ներպետական հարաբերությունների բոլոր սուբյեկտների կողմից խաղի սահմանված կանոնների և սկզբունքների պահպանում, ինչպես նաև դրանց խախտումների վերացում: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ դա հավասարապես վերաբերում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` պետական իշխանության մարմիններին։ Մեր ենթագիտակցության մեջ դեռևս արմատավորված է այն տեսակետը, թե թույլ տրված խախտումների համար միայն քաղաքացիները կարող են պատասխանատվության ենթարկվել։ Սակայն դա այդպես չէ։ Պետական մարմինների ամենաթողության, անպատժելիության ու կամայականության վերացումն այն հիմնական մարտահրավերն է, որ ծառացել է մեր առջև՝ լիարժեք արդար պետության ձևավորման ճանապարհին։ Մոլեգնող պետական պոպուլիզմի պայմաններում խեղաթյուրվում է արդարադատության իմաստն ու նշանակությունը, տեղի է ունենում իրավունքի հիմնարար նորմերի կամայական մեկնաբանություն, և ձևավորվում է հակասական իրավակիրառ պրակտիկա։
Ցավոք, արդեն ակնհայտ է, որ մեր ընդհանուր «մինչհեղափոխական» անցյալը խնդիր է դարձել ոչ այնքան նախկին իշխանական վերնախավի, որքան՝ այսօրվա իշխանությունների համար, քանի որ այն վերջիններիս դեպի ապագա նայելու հնարավորություն չի տալիս։ Շարունակվող համընդհանուր հանրային գզվռտոցը չկանգնեցրեց երկրի համար ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին նոր մարտահրավերների և սպառնալիքների արագ աճը։ Կարծում եմ՝ մեր հասարակության խելամիտ հատվածի մոտ առկա էին բոլորովին այլ սպասումներ։
Արդար պետությունն առանցքային նշանակություն է տալիս մարդու իրավունքների, ազատությունների, շահերի և արժանապատվության անշեղ ապահովմանն ու պաշտպանությանը՝ որպես իր գոյության հիմնական իմաստի: Այս համատեքստում նման պետությունը կոչված է առավելագույնս արդյունավետորեն կազմակերպել բոլոր պետական, հասարակական և մասնագիտական ինստիտուտների աշխատանքն ու համագործակցությունը, պայմաններ է ստեղծում բոլոր շահագրգիռ կողմերի՝ առավել օգտակար գործունեության համար։ Այդ իսկ պատճառով այսօր մենք պետք է մի փոքր ոչ ստանդարտ, ստեղծագործական և անաչառ ձևով ուսումնասիրենք պոպուլիզմի հակասական միջավայրում գործող ավանդական ինստիտուտների նշանակությունն ու գործառույթները։
Ընդհանուր առմամբ կարելի է ընդգծել պետության՝ մեր կողմից այստեղ առանձնացված գործառույթների հետևյալ համակարգաստեղծ բաղադրիչները.
1. Անկախ դատական համակարգ։
2. Մարդու իրավունքների գործուն պաշտպան։
3. Սկզբունքային և գաղափարական փաստաբանություն։
4. Իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական մարմինների, արդյունավետ և ապաքաղաքականացված համակարգ։
5. Քաղաքական տեսանկյունից վերահսկելի, սակայն անկողմնակալ ուժային կառույցներ՝ ոստիկանություն, ազգային անվտանգության մարմիններ, քրեակատարողական ծառայություն։
6. Արդար և թափանցիկ հարկային և մաքսային վարչարարություն։
Կարևոր եմ համարում մանրամասն կանգ առնել նշված բաղադրիչներից մի քանիսի վրա.
Անկախ դատարանը՝ որպես բարեկեցության և արդարության երաշխավոր
Մեր պատմական անցյալի առանձնահատկությունն այն է, որ դատական իշխանության անկախության (ինչպես նաև՝ անմեղության կանխավարկածի, ամբաստանյալի պաշտպանության իրավունքի և քաղաքակիրթ արդարադատության այլ սկզբունքների) հաստատումը տեղի է ունեցել գործող իշխանությունների նախաձեռնությամբ, այլ ոչ՝ զանգվածային պահանջի արդյունքում։ Այլ կերպ ասած՝ դատական անկախության ճանաչումը շնորհվել է վերևից, այլ ոչ նվաճվել ներքևից։
Դատական համակարգը, եթե այն հիմնված է հրապարակայնության, մրցակցության, մեղադրյալի իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական այլ սկզբունքների վրա, հանդիսանում է պետության և քաղաքացու միջև հարաբերությունների հստակեցման առավել քաղաքակիրթ հարթակը։ Սակայն երբ դատավորը որոշում է կայացնում՝ ենթարկվելով իր նկատմամբ գործադրվող ճնշմանը, գործընթացի ողջ արժանահավատությունը վերածվում է ձևականության։
Արդար դատարանի ձևավորումն անքակտելիորեն կապված է սոցիալական համակարգի ընդհանուր զարգացման, զանգվածային և մասնագիտական իրավագիտակցության փոփոխության, բնակչության քաղաքացիական ակտիվության հետ։ Շատ կարևոր է, որ դատական գործունեությունը քաղաքական տեսանկյունից անաչառ լինի։
Դատավորը չի ապրում մեկուսացած միջավայրում, նա ապրում է նույն իրավական և մշակութային միջավայրում, ինչ հասարակ քաղաքացիները։ Ավելին, դատավորն անդեմ պետական մարմին չէ, որն արդարադատություն է իրականացնում, նա նախ և առաջ մարդ է՝ իր սեփական կարծիքով, զգացմունքներով, կյանքի տարբեր իրավիճակների վերաբերյալ վերաբերմունքով, տիրապետում է ինչպես ընդհանուր ունակությունների, այնպես էլ՝ նեղ մասնագիտական. մարդ, որ հոգեկան, մտավոր և հուզական մեծ ծանրաբեռնվածության նկատմամբ ունի դիմադրողականության անհատական մակարդակ։ Այս ամենը կանխորոշում է դատավորի անկախության գործոնը՝ վերջինիս հոգեբանական վիճակը, որն արտացոլում է տվյալ անձի կողմից ընդունված արժեքային համակարգը և դուրս է իրավական կարգավորման շրջանակից: Որոշիչ է դառնում անաչառության սկզբունքը։
Անաչառությունը արդար գնահատական տալու, դատողություն կատարելու ունակությունն է: Այն, որպես դատական իշխանության սկզբունք, արտահայտվում է դատավորների գործունեության իրականացման այնպիսի պայմանների ստեղծմամբ, երբ վերջիններս ի վիճակի կլինեն քննվող հարցերի վերաբերյալ ինքնուրույն, միայն օրենքի «տառին» համապատասխան որոշումներ կայացնել։ Իր հերթին՝ այնպիսի բարենպաստ միջավայր, որի դեպքում դատարանը կարող է իրականացնել օրենքին համապատասխան արդարադատություն՝ առաջնորդվելով իր ներքին համոզմունքներով, կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ դատարանը պաշտպանված է որևէ ազդեցությունից, իր վրա արտաքին ճնշումներից:
Վերոնշյալը անկախ դատարանի մասին գրականության մեջ նկարագրված տարրական մոտեցումներ են: Հիմնական հարցն այն չէ, թե արդյո՞ք մենք գիտենք՝ որն է անկախ դատարանը և ինչպիսին այն պետք է լինի, այլ այն, թե արդյո՞ք մենք ուզում ենք ունենալ անկախ դատարան: Երբ նշում եմ «մենք», նկատի ունեմ հետևյալը.
Արդյոք գործող իշխանությունն ուզո՞ւմ է ունենալ իրենից անկախ դատական համակարգ, որն իր որոշումներով երբեմն կարող է խնդիրներ և լրացուցիչ գլխացավանք ստեղծել։
Արդյոք մեզնից յուրաքանչյուրը՝ քաղաքացին, պատրա՞ստ է հաշտվել այն մտքի հետ, որ ավելի լավ է ունենալ անկախ և անկաշառ դատավոր, քան՝ այնպիսին, որի հետ հնարավոր է պայմանավորվել։
Մենք ինչո՞վ կարող ենք այսօր օգնել նույն դատավորներին, որպեսզի վերջիններս ընդունեն անհրաժեշտ խաղի կանոնները և հետևեն դրանց՝ ձևավորելով անկախ դատական իշխանություն։
Արդյոք մեր հասարակության շրջանում առկա՞ է իրապես անկախ դատական իշխանություն ունենալու օբյեկտիվ հանրային պահանջ, պատրա՞ստ ենք մենք դրա գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։
Վերջապես, արդյո՞ք մենք հասկանում ենք, որ առանց իրականում անկախ և օբյեկտիվ դատական համակարգի՝ մեր երկրում չի լինի ո՛չ առաջընթաց, ո՛չ էլ արդարություն։
Հայաստանի զարգացման ճանապարհին առկա գլխավոր մարտահրավերներից մեկը հենց դատավորի անկախության լիարժեք մշակույթի ձևավորումն է, որը դրսևորվում է դատավորի վարքագծի այնպիսի պայմանների և կանոնների ամբողջության մեջ, որոնք էլ հասարակության շրջանում ձևավորում են վերջինիս անաչառության և ազնվության մասին համոզմունք:
Մարդու իրավունքների պաշտպանի մասին
Մեր երիտասարդ պետության պարագայում հնարավոր է, որ այս ինստիտուտը դեռևս լիովին չի ստացել իր լիարժեք սոցիալ-քաղաքական ճանաչումը։ Իրենք՝ քաղաքացիները, լիարժեք չեն հասկանում ՄԻՊ-ի նշանակությունն ու հնարավորությունները։ Պարզ լինելու համար նշեմ, որ, իմ պատկերացմամբ, ՄԻՊ-ի ինստիտուտը պետական կառավարման մարմինների աշխատանքում ամենաթողությունն ու անզուսպ գործելաոճը իրապես զսպող ժամանակակից մեխանիզմ է։ Եթե կուզեք, այն իր բնույթով կարելի է համարել «ժողովրդի աչքը»։
Հայաստանում այս ինստիտուտի կայացումը բավականին բարդ և անհարթ ընթացք է ունեցել։ Հիշում եմ, թե ես ինքս ինչ դժվարությունների և հակասությունների միջով եմ անցել գործընկերների հետ քննարկումների և աշխատանքի ժամանակ, երբ մշակվում էին ՄԻՊ-ի մասին առաջին իրավական ակտերը, երբ մարդու իրավունքի պաշտպանից ստացվեցին առաջին զեկույցները։ Ցավոք, ՄԻՊ-ի աշխատանքի առաջին տարիները հակասություններով և տարաձայնություններով լի էին։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա շատերի համար այդ ինստիտուտի աշխատանքի իմաստն ու նշանակությունը մնացին անհասկանալի։ Շնորհիվ իր նպատակասլացության և հետևողականության՝ Հայաստանի այսօրվա ՄԻՊ-ը արժանի ճանաչում է վայելում միջազգային կազմակերպություններում։ Մենք պետք է հասնենք նրան, որ ՄԻՊ-ի հեղինակությունն ու նշանակությունը երկրի ներսում լինեն նույնքան բարձր և գնահատված, որքան՝ միջազգային հարթակներում։
Թեև ՄԻՊ-ի աշխատանքում ֆորմալ առումով կարևոր նշանակություն ունի այս կամ այն փաստերի կամ իրադարձությունների իրավական գնահատականը, սակայն ինձ թվում է, որ նրա աշխատանքի ամենակարևոր և առանձնահատուկ արժեքը իր հայտարարությունների և դիմումների սոցիալ-բարոյական կողմն է։ Նրա ուժն իր խոսքն է։ Երբ ՄԻՊ-ն արձանագրում է որևէ խնդիր կամ դրա առաջացման հնարավորություն, հատկապես եթե դա վերաբերում է պետական մարմինների աշխատանքին, դա պետք է բոլորի համար կանգ առնելու, մտորելու և ուղղվելու ազդանշան լինի:
Կարելի է ասել, որ ՄԻՊ-ը, ըստ էության, հանրային վերահսկողության գործառույթ է իրականացնում։ Առայժմ պետական կառավարման մարմինները, հատկապես՝ իրավապահ մարմինները, այս գործառույթի հետ դժվարությամբ և դժկամորեն են ուզում հաշվի նստել։ Ցավոք, մեր հասարակության շրջանում առկա է մարդու իրավունքների և արժանապատվության՝ որպես բարձրագույն իրավական արժեքի խեղաթյուրված ընկալում։ Այս խեղումը նախ և առաջ դրսևորվում է պետական կառավարման մարմինների կողմից իրենց իրավունքները, լիազորություններն ու պարտավորությունները մարդու իրավունքների նկատմամբ գերադասելու պատճառով։ Այս իրավիճակի շտկումը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնական առաջնահերթություններից մեկն է։
ՄԻՊ-ի աշխատանքը բազմակողմանի և բարդ է։ Շատերի համար դժվար կլինի գնահատել դրա արդյունավետությունը։ Սա նորմալ է և օբյեկտիվ։ Չէ՞ որ, եթե դատավորների դեպքում մենք կարող ենք խոսել որոշակի մասնագիտական միջավայրի և էթիկայի, հարաբերությունների համակարգի մասին, որտեղ մեկի սխալը կարելի է ուղղել ավելի բարձր ատյանում, ՄԻՊ-ի դեպքում մենք գործ ունենք անհատական, սոցիալ-բարոյական մեծ պատասխանատվություն կրող մեկ կոնկրետ մարդու հետ: Մարդու, որը ենթարկվում է հսկայական հոգեբանական ճնշման և սթրեսի։ Այդ իսկ պատճառով հասարակական-քաղաքական գործընթացների բոլոր ակտիվ մասնակիցները պետք է առավելագույնս աջակցեն՝ ապահովելու համար, որ այս ինստիտուտը կայանա և աշխատի մեր երկրում ցանկացած անձի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով:
Սկզբունքային և գաղափարական փաստաբանություն
Այսօր, երբ երկրի կառավարական և քաղաքական վերնախավը գլոբալ առումով ի վիճակի չէ կանգնեցնելու մոլեգնող պոպուլիզմի ապակառուցողական գործընթացները, օրակարգային է դարձել նոր դերակատարների գործունեությունը՝ ի դեմս սկզբունքային և պրոֆեսիոնալ փաստաբանության համարձակ ներկայացուցիչների։ Իրավապաշտպանության ոլորտում սկսվում է հայկական փաստաբանության պատմության մեջ նոր, բոլոր մյուս պատմական ժամանակաշրջաններից լիարժեքորեն տարբերվող փուլ, որը բնութագրվում է փաստաբանների կողմից պետական կառույցների նկատմամբ առավել ակտիվ դիմակայությամբ, հանրային կարծիքի, ադեկվատ տրամադրությունների և սպասումների ձևավորման գործում անմիջական մասնակցության ձգտմամբ։
Որքան էլ փաստաբանների գործունեության համար ներկայիս ժամանակաշրջանն ու իրավիճակը բարդ է, նրանք մեծ մասամբ մասնագիտական հմտություններին, խիզախությանը և նույնիսկ հերոսությանը բնորոշ քայլեր են գործում։ Նրանք ստիպված են լինում բառիս բուն իմաստով կռիվ տալ իրենց պաշտպանյալների իրավունքների համար՝ անհավասար պայքարի մեջ մտնելով ոչ միայն կոնկրետ պաշտոնյաների, հենց պետական համակարգի հետ, այլև՝ արհեստականորեն գեներացվող ագրեսիվ հասարակական տրամադրությունների հետ։
Ներկայումս հասարակական կյանքում փաստաբանների դերն ու նշանակությունը ավելի ու ավելի նկատելի է դառնում հենց այն պատճառով, որ արդարության և օրինականության կոչերի ներքո իրականում խախտվում են իրավական պետության տարրական կանոններն ու սկզբունքները։ Իրավաբանների և իրավապաշտպան գործիչների հենց այս ժամանակակից փունջն է դառնում հետհեղափոխական Հայաստանում արդարադատության համընդհանուր արդար բնույթի առկայության մասին առասպելների հիմնական և հիմնարար կործանիչը, նրանք քաղաքական նպատակահարմարության նկատմամբ օրենքի և իրավունքի գերակայության գաղափարի հետևողական կրողներն են։ Նրանք գաղափարական մարդիկ են։ Այդ իսկ պատճառով, հիմա արդեն նրանք հայտնվել են անօրինական ճնշման, պետական կառույցների կողմից իրենց մասնագիտական գործունեության նկատմամբ ապօրինի միջամտությունների իրավիճակում։
«Թավշյա հեղափոխությունը» հաստատեց մի շատ կարևոր հանգամանք՝ Հայաստանում դեռ կան գաղափարական և սկզբունքային մարդիկ, ում համար կարևոր նշանակություն ունի միայն մարդու իրավունքների և ազատությունների գերակայությունը՝ անկախ կոնկրետ պատմական և քաղաքական իրավիճակից ու հանգամանքներից։ Սա հույս է ներշնչում, որ երկրում պետականության և իրավական հարաբերությունների կործանման գործընթացները ի վերջո կբախվեն այս մարդկանց դիմադրությանը։
Անկախ դատական իշխանություն, մարդու իրավունքների գործունյա պաշտպան, սկզբունքային փաստաբանություն՝ ահա այն առավել ռացիոնալ մոդելը, որն այսօրվա դրությամբ կկանխի մեր հասարակության վերջնական սայթաքումը դեպի իրավական քաոս և արկածախնդրություն, մինչև վերջապես այդ առաքելության համար պատասխանատվությունը իրենց վրա չեն վերցնի երկրում գործող բոլոր ադեկվատ և կայացած քաղաքական ուժերն ու գործիչները։
Իրավապահ մարմինները
Որոշ ընդհանուր դիտարկումներ.
Նախ և առաջ, իրավապահ մարմինների աշխատակազմի զգալի մասը, որոնց շարքին ես դասում եմ դատախազությունն ու քննչական մարմինները, բաղկացած են նույն դատախազներից և քննիչներից, որոնք աշխատել են նախկին իշխանությունների օրոք։ Այդ համակարգի առանձնահատկություններից մեկը վերջիններիս կողմից գործող իշխանությունների քաղաքական պատվերը կատարելու պատրաստակամությունն է։ Այդ «ունակությունը» իր էությամբ դարձել է «հակաթույն» պրոֆեսիոնալ վարքագծի այնպիսի դրսևորումների դեմ, ինչպիսիք են անօրինական հրամանների և պահանջների չկատարումը, այն դատավարական օրենքների սկզբունքների և պահանջների խախտումը դարձրել է սովորական երևույթ, բերել է խղճի խայթի բացակայության, վերադասների կարծիքից և նրանց հետ ունեցած հարաբերություններից կախվածության։ Ի դեպ, ի տարբերություն դատական համակարգի, որի նկատմամբ իր ազդեցությունը տարածելու համար գործադիր իշխանությունը ստիպված է հատուկ մոտեցում ցուցաբերել, դատախազության և քննչական մարմինները պատմականորեն միշտ եղել են և այժմ էլ գտնվում են գործադիր իշխանության ուղղակի ազդեցության ներքո։
Երկրորդ. դատելով նրանից, թե այսօր ինչպես է աշխատում իրավապահ համակարգը, ինչպիսի մասնագիտական ձախողումներ է այն թույլ տալիս և որքան համառորեն է պնդում իր ճշմարտացիությունը, պարզ է դառնում, որ մենք կարող ենք մտնել անընդհատ մեղավորներ որոնելու և նախկիններին պատժելու՝ մեր պետության համար շատ կործանարար փուլ: Ավելի քան ակնհայտ է, որ այսօրվա իշխանություններն ու նրանց ծառայողներն արդեն ամեն ինչ անելու են, որպեսզի չկորցնեն իշխանությունը՝ ապագայում չհայտնվելու համար մեղադրյալի կամ դատապարտյալի կարգավիճակում։ Սա կհանգեցնի բռնաճնշումների աճի: Ակնհայտ է նաև, որ նրանք, ովքեր այսօր իրենց համարում են անարդարացիորեն վիրավորված կամ պատժված, ողջ ուժով փորձելու են վրեժխնդիր լինել և դրանով բարոյական բավարարվածություն ստանալ։ Արդյունքում հենց այսպիսի պարզունակ, տարրական, ինչ-որ տեղ փողոցային հիշեցնող, բայց կործանարար հարաբերությունների տրամաբանության մեջ են մեզ գցում ներկայիս իրադարձությունները։ Մենք անխուսափելիորեն հայտնվում ենք «կեղծ արդարադատության» վիրտուալ աշխարհում։
Երրորդ. իրավապահ մարմիններին քաղաքական քրեական գործերի հրահանգ իջեցնելով՝ իշխանությունները փաստացի այդ կառույցներում խրախուսում են կոռուպցիան։ Տարրական անհրաժեշտություն է՝ հասկանալ, որ նման գործերի վարման ընթացքում, նպատակ ունենալով ամեն գնով իրականացնել պատվերը, կատարվելու են ինչպես դատավարական օրենսդրության, այնպես էլ՝ մարդու իրավունքների զգալի խախտումներ: Այս իրավիճակում իշխանությունները ստիպված են աչք փակել նաև այլ գործերի շրջանակներում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրվող ամենաթողության և կամայականությունների վրա։
Բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում իրավապահ մարմինների աշխատանքի որոշ հանգամանքների վրա, որոնք փոփոխության կամ կատարելագործման կարիք ունեն։
Առաջին հետաքրքիր առանձնահատկությունը հետևյալն է. ստորագրելով քննության գաղտնիության պահպանման պարտավորության տակ՝ դու ի սկզբանե հանրային կարծիքի ձևավորման հարցում հայտնվում ես անհավասար պայմաններում։ Քեզ մշտապես մեղադրում են, քո մասին ԶԼՄ-ներով տեղեկատվություն են տարածում, իսկ դու ոչինչ չես կարող պատասխանել։ Ես վստահ եմ, որ միջազգային քրեական և այլ դատավարական իրավունքների և պրակտիկայի զարգացման ժամանակակից պայմաններում հնարավոր է գտնել առավել օպտիմալ լուծումներ` քրեական գործընթացի մասնակիցների իրավունքների հավասարությունն ապահովելու համար:
Երկրորդ. դատախազության և քննչական մարմինների շատ հաղորդագրություններ այնպիսի տպավորություն են ստեղծում, կարծես կոնկրետ անձի մեղքն արդեն ապացուցված է, և ձևավորված «հետհեղափոխական» ավանդույթի համաձայն՝ դա ազդակ է հանդիսանում, որպեսզի ԶԼՄ-ների ու սոցցանցերի միջոցով տվյալ անձին սևացնեն. սա այն պարագայում, երբ դեռ առկա չէ ավարտված քրեական հետաքննություն, չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, սակայն արդեն ձևավորվում է մեղավորի կերպարը։ Մենք ամբողջովին կորցնում ենք քաղաքակիրթ արդարադատության հիմնական ինստիտուտներից մեկը՝ անմեղության կանխավարկածը։
Երրորդ. ակնհայտ է դառնում, որ շարունակվում է ցավալի պրակտիկան, երբ կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվում է որպես մեղադրյալներին պատժելու յուրօրինակ ձև կամ քննության համար «անհրաժեշտ» ցուցմունքներ կորզելու մեխանիզմ։ Գիտակցելով, որ նման գործողություններն անթույլատրելի են և առաջին հերթին պայմանավորված են քաղաքական նպատակահարմարությամբ, այնուամենայնիվ հարկավոր է մտածել նախաքննության ժամանակահատվածում նոր, լրացուցիչ խափանման միջոցների կիրառման մասին, օրինակ՝ տնային կալանք, ավելի ընդլայնել երաշխավորության և գրավի ինստիտուտների կիրառման պրակտիկան։
Չորրորդ. դատական լսումների ժամանակ շատ հաճախ հարցեր են ծագելու՝ քննչական մարմինների կողմից ձեռնարկած քայլերի և գործողությունների, ստացված տեղեկությունների և ձեռք բերված ապացույցների օրինականության և իրավաչափության մասով, ինչպես նաև՝ դատախազության կողմից իր սահմանադրական գործառույթի իրականացման՝ հսկողություն մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ որակի մասին:
Հինգերորդ. փակ դատական լսումների որոշ առանձնահատկությունների մասին, որոնք կարելի է անվանել «փակ արդարադատություն»։ Դրանց վրա հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, և հետագայում փոխել այդ ձևաչափով անցկացման՝ իմ կարծիքով արատավոր պրակտիկան։
1. «Նոր, թավշյա Հայաստանում» պահպանվում է քննչական մարմինների և դատախազության աշխատանքի ռեպրեսիվ բնույթը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ քրեական գործի նյութերը, որոնք կարող են ապացուցել մեղադրյալի անմեղությունը կամ լինել վերջինիս օգտին, քննչական մարմինը որպես կանոն չի ներկայացնում դատարան։ Պաշտպանվող կողմը չի տիրապետում քննությանը հասանելի տեղեկատվության ողջ ծավալին, այդ թվում ենթադրյալ հանցագործություններին մեղադրյալի մասնակցությունը հերքող կամ վերջինիս արդարացնող նյութերին, ստիպված է միայն դատական ընթացակարգերով պարզել այդպիսի նյութերի առկայությունը և դատարանի միջոցով ապահովել դրանց հասանելիությունը։ Վստահ եմ, որ ցանկացած քննություն պետք է հիմնվի մարդասիրության և արդարության սկզբունքների վրա, այլ ոչ՝ ձգտի ամեն գնով «փակել» մարդուն։
2. Փակ ռեժիմում քննչական մարմինների և դատախազության ներկայացուցիչներն իրենց ավելի կամայական ու ազատ են պահում՝ մտածելով, թե իրավիճակի տերն իրենք են։ Նման պահվածքով նրանք որոշակի իմաստով ճնշում են գործադրում դատարանի նկատմամբ և փաստացի արդարադատության կողմերը հայտնվում են անհավասար պայմաններում։ Շատերը կհաստատեն այն դիտարկումը, թե ինչպես են դատախազության և քննչական մարմինների ներկայացուցիչները իրենց պահում փակ դռների ետևում, և ինչպես է փոխվում նրանց վարքագիծը տեսախցիկների առջև։ Երբեմն նկատում ես մեղադրյալի նկատմամբ նրանց թշնամական վերաբերմունքը։ Սա շատ տարօրինակ և սխալ է։ Փոքր Հայաստանի համար սա աղետ է։
Վեցերորդ. քրեական գործի հարուցումը սեփականությունից զրկելու միջոց է դարձել։ Այսօրվա իշխանությունների գործողությունները ապագայում վիճարկվելու են սեփականատերերի կամ վերջիններիս ժառանգների կողմից, և հարվածի տակ նորից պետությունն է հայտնվելու, քանի որ դրա համար պատասխան է տալու ոչ թե գործող վարչապետը կամ նախարարները, այլ՝ պետությունը, որի անունից նրանք այսօր հանդես են գալիս։
Կարևորի մասին. կոչ եմ անում միջազգային կազմակերպությունների և դեսպանատների մեր գործընկերներին, հատկապես՝ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին, ովքեր որպես կանոն մեծ ուշադրություն են դարձնում արդարության և արդարադատության հարցերին մեր երկրում (Վիկիլիքսի մասով վերջին հրապարակումները դա ապացուցում են), որ այսօր տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ արդարադատության նկատմամբ բացահայտ ճնշումները, մանրամասն նկարագրեն իրենց զեկույցներում։ Ինչպես փորձը ցույց է տալիս, դա մեր քննիչների և դատախազների համար ավելի գործնական նշանակություն կարող է ունենալ, քան իրավախախտումների վերաբերյալ տեղական կազմակերպությունների, ինստիտուտների և փաստաբանների հայտարարություններն ու կոչերը։
Ակնհայտ է, որ նախկին իշխանությունները չեն կարողացել ստեղծել լիարժեքորեն արդյունավետ և անթերի դատաիրավական համակարգ, ինչը շատ մեծ բացթողում է։ Սակայն դա չի նշանակում, որ այսօրվա նոր իշխանությունները և ապագա իշխանությունները պետք է օգտվեն այդ թերությունից՝ հանուն սեփական շահերի և ցանկությունների։ Չէ որ, մեծ հաշվով, ցանկացած իշխանության համար շատ շահեկան է ունենալ ճկուն և իրենց համար օգտակար դատախազներ, քննիչներ և դատավորներ։ Սակայն ո՛չ հասարակությանը, ո՛չ էլ պետությանը դա ձեռնտու չէ։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Նյութն ամբողջությամբ տպագրված է «Գոլոս Արմենիի» թերթում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Իրադարձային 16:33 • 25/11 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին. ՌԴ մշտական ներկայացուցիչ Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Իրադարձային
-
13:44 • 26.11.24 Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին
Մամուլի տեսություն
-
08:20 • 26.11.24 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»