«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ Արսեն Թորոսյանի հրամանը հիմնազուրկ է. կենտրոնի փոխտնօրեն (տեսանյութ)
Ինձ բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով, սակայն իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել։
Այս մասին այսօր ոստիկանություն բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո ասաց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը։
Tert.am-ի հարցին, թե կենտրոնի տնօրենն Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է,աշխատակազմը դժգոհ է, ինքն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Արամ Հակոբյանն ասաց. «Հիմնազուրկ հրաման է, դրա համար ես իմ դճգոհությունը նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին հայտնել եմ»,֊ասաց Հակոբյանը։
Դիտարկմանը,թե նախարարի հրամանում նշված է, որ աշխատանքային պարտականությունները չի կատարել, Հակոբյանն ասաց. «Չկա նման բան, բոլոր պարտականությունները կատարվել են, նույնիսկ հիմա են կատարվում, այս ամենից էլ պացիենտները չեն տուժելու»։
Ինչ վերաբերում է աշխատակիցների ոստիկանություն գալուն, իրենց դճգոհությունը հայտնելուն, փոխտնօրենն ասաց, որ սա բողոք չէ, աշխատակիցները տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրենց անհամաձայնությունն են հայտնում, իրենց դիրքորոշումն են հայտնում։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր:
Առավել մանրամասն' տեսանյութում։










