WhatsApp-ը զիջել է ամենաճանաչված հավելվածի դիրքը

23:39 • 27.02.20

WhatsApp-ը զիջել է աշխարհի ամենաճանաչված հավելվածների շարքում առաջատարի իր դիրքը: Ինչպես հաղորդում է ToDay News Ufa կայքը, առաջին հորիզոնականից մեսենջերին դուրս են մղել TikTok ծառայությունն ու դրա Douyin չինական տարբերակը:

Այս տվյալները 2020թ. հունվար ամսվա դրությամբ հայտնում են SensorTower վերլուծական ընկերության մասնագետները: Վերլուծաբանները հաշվել են, որ TikTok-ի և Douyin-ի ընդհանուր ներբեռնումները Google Play-ում և App Store-ում հունվարին կազմել են 104 մլն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այդ ցուցանիշը 46 տոկոսի աճ է գրանցել: Մասնագետները կարծում են, որ եթե այդ միտումը պահպանվի, TikTok-ը կամրապնդի իր դիրքերը:

Հաշվետու ժամանակահատվածում TikTok-ից օգտվել են Հնդկաստանի, Բրազիլիայի և ԱՄՆ-ի օգտատերերը:

WhatsApp-ը զիջել է ամենաճանաչված հավելվածի դիրքը