Գիտնականները կյանքի համար պիտանի մոլորակ են հայտնաբերել

23:41 • 27.02.20

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ K2-18b մոլորակում, որը գտնվում է Արեգակնային համակարգի սահմաններից դուրս՝ Երկրից 124 լուսային տարի հեռավորությամբ, կարող են պայմաններ լինել երկրային կյանքի գոյության համար:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Astrophysical Journal Letters-ում հրապարակված հոդվածը, բրիտանացի աստղաֆիզիկոսները վստահ են, որ K2-18b մոլորակում կա նաև ջուր, իսկ ջերմաստիճանը համապատասխան է կյանքի ի հայտ գալու համար:

Էկզոմոլորակի շառավիղը 2.6 անգամ մեծ է Երկրի շառավղից, իսկ զանգվածը 8.6 անգամ գերազանցում է մեր մոլորակին:

Մոլորակը հայտնաբերվել է 5 տարի առաջ՝ Kepler ուղեծրային աստղադիտակի օգնությամբ:

Գիտնականները կյանքի համար պիտանի մոլորակ են հայտնաբերել