«Ամո՛թ Պուտինին, ամո՛թ Ռուսաստանին». Ստամբուլում ՌԴ հյուպատոսարանի առջև Իդլիբում իրավիճակի հետ կապված բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ)
Անցած գիշեր Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի առաջ մարդկանց մեծ խումբ է հավաքվել և բողոքի ակցիա անցկացրել փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրքական բանակի գրանցած կորուստների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական գործակալությունը Twitter-ի իր էջում ակցիայի վայրից տեսանյութ է հրապարակել:
Ակցիայի մասնակիցները բացականչել են «Նահատակները չեն մահանում, հայրենիքը չի պառակտվի», ինչպես նաև հակառուսական կոչեր են հնչեցրել` «Ամո՛թ Պուտինին, ամո՛թ Ռուսաստանին», «Մարդասպան Պուտինը պատասխան կտա»:
Հաղորդվում է, որ հյուպատոսարանի շենքի մոտ ոստիկաններ ու հատուկջոկատայիններ են հավաքվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:
Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:
Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:
❝Ey zalim Rusya ve zalim Esad, tarih boyunca adaletin kılıcı olmuş Türk Milleti’nin kahredici gazabını bekleyin. Mübarek üç ayların hürmetine Allah ordumuzu muzaffer kılsın❞
— ANADOLU AJANSI (@anadoluajansi) February 27, 2020
İdlib’teki saldırı Rusya’nın İstanbul Başkonsolosluğu önünde protesto edildi https://t.co/WbB2771vwm pic.twitter.com/eJj6Z8Md0i










