Մանրադիտակով արված նկարները ցույց են տալիս, թե ինչպես է մահացու կորոնավիրուսը ներթափանցել մարդու բջիջների մեջ (լուսանկարներ)

11:14 • 28.02.20

Մանրադիտակով արված լուսանկարները, որոնք հրապարակել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնները (CDC), ցույց են տալիս նոր մահացու կորոնավիրուսն աննախադեպ մանրամասներով: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Նկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է կապույտ կետերով նշված վիրուսը շրջում և մտնում մարդու բջիջների մեջ:

Նկարներով ներկայացված տվյալները վերցվել են ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին մարդուց, որն իր հիվանդության մասին իմացել էր Ուհան կատարած այցից հետո:

Վիրուսային մասնիկներն այնքան փոքր են, որ դրանք հնարավոր չէ տեսնել անգամ լուսային մանրադիտակի միջոցով, այդ իսկ պատճառով ուսումնասիրողներն օգտագործել են ավելի հզոր, էլեկտրոնային մանրադիտակ, որը հնարավորություն է տալիս ավելի քան 1000 անգամ ավելի պարզ տեսնել մասնիկները: Որքան ավելի խիտ են դասավորված կապույտ կետերը, այնքան ավելի բարձր է վարակի մակարդակը:

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում  մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

 

Inside the blue viral particles black dots of the viral genome - the virus's genetic material and identity - can be seen

Մանրադիտակով արված նկարները ցույց են տալիս, թե ինչպես է մահացու կորոնավիրուսը ներթափանցել մարդու բջիջների մեջ (լուսանկարներ)