Մոսկվայում ոստիկանությունը փողոցում երթևեկող իրական «բեթմոբիլ» է առգրավել (տեսանյութ)
Մոսկվայում ճանապարհային ոստիկանությունն առգրավել է «Բեթմոբիլի» իրական չափերի, աշխատող կրկնօրինակը, որը կառուցվել է 2016-ին թողարկված «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբաց» ֆիմում ներկայացված մոդելի հիման վրա:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարությանը, մեքենան տուգանային հրապարակ է տարվել: Իրավասու մարմինները պարզել են, որ մեքենան գրանցված չէ և ճանապարհային երթևեկությանը մասնակցելու թույլտվություն չունի:
Նշվում է, որ վարորդին կարող է մեղադրանք առաջադրվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:










