Համացանցում է հայտնվել Խորվաթիայի երկնքում երկնաքարի պայթյունի տեսանյութը

14:02 • 29.02.20

Խորվաթիայում ավտոմեքենայի ընթացքը տեսագրող սարքը ֆիքսել է երկնաքարի անկումն ու պայթյունը: Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է ասուպը մեծ արագությամբ անցնում բնակավայրի վրայով, որից հետո վառ լուսարձակում է տեղի ունենում:

Խորվաթիայի աստղագիտական միության տվյալների համաձայն` երկնաքարի պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով` 13:30-ին), ավելի քան 30 կմ բարձրության վրա: Պայթյունի ձայնը մի քանի վայրկյան է տևել և լսվել է երկրի ամբողջ հյուսիսային հատվածում:

 

 

 

Համացանցում է հայտնվել Խորվաթիայի երկնքում երկնաքարի պայթյունի տեսանյութը