Mercedes-Benz-ը պրեմիերայից օրեր առաջ ցուցադրել է E դասի նորացված մոդելի արտաքինն ու սրահի ինտերիերը (տեսանյութ)
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է E դասի նորացված մոդելին նվիրված վերջնական թիզերը: Ավտոարտադրողը կարճ հոլովակում ցուցադրել է սեդանի դիմացի հատվածը, ռադիատորի վանդակաճաղերը, ինչպես նաև սրահի որոշ տարրեր:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նորագույն մոդելի պրեմիերան կկայանա հաջորդ շաբաթ: E դասի ընտանիքի նոր ներկայացուցչի գովազդային արշավը մեկնարկել է մեկ ամիս առաջ:
Ինչպես հայտնի է, մեքենան համալրվել է 10.25 դյույմ անկյունագծով զույգ էկրաններով, ինչպես նաև այլ տեխնիկական նորարարություններով:
Պրեմիերայից առաջ ընկերությունը չի բացահայտում նորագույն մեքենայի տեխնիկական հատկությունները:
Տեսանյութը կարող եք դիտեք այստեղ:










