ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպես է Չինաստանում կորոնավիրուսը օդը «մաքրել» վնասակար նյութերից (լուսանկար)

12:46 • 01.03.20

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է արբանյակներից արված ուշագրավ լուսանկարներ՝ ցույց տալով Չինաստանը պատուհասած և մոտ երեք հազար մարդու կյանք խլած կորոնավիրուսի «դրական» հետևանքները:

Լուսանկարներից պարզ է դառնում, որ համաճարկի պատճառով չինացիների՝ տանը փակվելու և գործարանների չաշխատելու արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը զգալի նվազել է:

Ինչպես հաղորդում է dailymail.co.uk-ը, ՆԱՍԱ-ն Եվրոպական տիեզերական գործակալության հետ համատեղ վերջին երկու ամսում արբանյակների միջոցով հետևել է իրավիճակին և օդում նիտոգենի երկօքսիդի մակարդակի զգալի անկում արձանագրել:

Պատկերն ավելի հասկանալի դարձնելու համար գործակալությունը «առաջ և հետո» ձևաչաձով քարտեզ է ներկայացրել: Դրանցում երևում է, որ նախքան կարանտինը Պեկինի և Շանհայի երկնքում գազի շատ մեծ կուտակումներ կային, մինչդեռ երկրորդ քարտեզում երևում է, որ  նիտրոգենի երկօքսիդի պարունակությունը շատ է քչացել:

Նիտրոգենի երկօքսիդը մթնոլորտ է արտանետվում մեքենաների, ատոմակայանների և արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի հետևանքով:

 

Six additional maps focusing on Wuhan reveal the concentration of nitrogen dioxide over three periods including before Lunar New Year, during celebrations and after the festivities in 2019 and 2020

ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպես է Չինաստանում կորոնավիրուսը օդը «մաքրել» վնասակար նյութերից (լուսանկար)