BMW-ն ներկայացրել է Tesla-ի գլխավոր մրցակցի՝ ամբողջովին էլեկտրական սեդանի կոնցեպտային մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)

22:57 • 03.03.20

Բավարական մեքենաշինական հսկան ներկայացրել է ամբողջովին էլեկտրական սեդանի BMW i4 կոնցեպտային մոդելը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, BMW i4 կոնցեպտային մեքենան համալրվել է կառավարման վահանակին ամրացված ճկվող էկրանով, որն աշխատանքային մի քանի ռեժիմ ունի: Յուրաքանչյուր ռեժիմով աշխատելու համար ինտերֆեյսի հատուկ տարբերակ է մշակվել:

Այս և դիզայնի այլ տարրեր մասնագետները նախատեսում են ներմուծել սերիական արտադրության մոդելների դիզայնում: BMW-ն մտադիր է մեկ մլն էլեկտրամեքենա թողարկել մինչև 2021 թվականը:

Սեդանն առանց վերալիցքավորման կկարողանա մինչև 600 կմ տարածություն անցնել: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժամ:

 








BMW-ն ներկայացրել է Tesla-ի գլխավոր մրցակցի՝ ամբողջովին էլեկտրական սեդանի կոնցեպտային մոդելը (լուսանկարներ, տեսանյութ)