Ջիբրալթարում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

18:26 • 03.03.20

Նոր տեսակի կրոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է արձանագրվել Ջիբրալթարում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող բրիտանական տարածքի առոջղապահության նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսով վարակված հիվանդն ընկերոջ հետ միասին վերադարձել է Հյուսիսային Իտալիայից՝ Մալագայի օդանավակայանից տարանցիկ չվերթով: Այժմ երկու ուղևորն էլ գտնվում են կամավոր կարանտինի մեջ:

Հիվանդն արագ ապաքինվում է, մյուսի մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի տարածման մասին տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 80 000, ողջ աշխարհում՝ 90 000-ը: Մահացածների թիվը համաշխարհային մակարդակով գերազանցել է 3100-ը: COVID-19 վիրուսը հայտնաբերվել է 72 երկրում: