Սիրիայում ահաբեկիչները գրոհում են Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքը
Ահաբեկիչները շարունակում են հարձակում իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում՝ ճեղքելու համար կառավարական բանակի պաշտպանությունը և ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, մարտական գործողությունների շրջանում հավելյալ ուժեր և ծանր տեխնիկա է կուտակվում: Դամասկոս-Հալեպ մայրուղին, որն ավելի վաղ վերահսկողության տակ էին առել կառավարական ուժերը, դեռևս արգելափակված է՝ առաջին հերթին թուրքական հարվածային անօդաչուների գործողությունների պատճառով:
Ահաբեկիչները ոչ մեծ խմբերով փորձեր են նախաձեռնում առավելագույնս մոտենալու մայրուղուն, որպեսզի կրակ բացեն մեքենաների ուղղությամբ:
Սիրիացի զինվորականները մայրուղու վրա դիտակետեր են տեղակայել և թույլ չեն տալիս քաղաքացիական տրանսպորտային միջոցների երթևեկությունն՝ անվտանգության նկատառումներից ելնելով:










