ԱՄՆ Թենեսի նահանգում մոլեգնող փոթորիկների հետևանքով 19 մարդ է մահացել, բազմաթիվ տներ գետնին են հավասարվել

22:30 • 03.03.20

Ամերիկյան Թենեսի նահանգում 19 մարդ է մահացել ուժեղ փոթորիկների և տորնադոյի հետևանքով: Ինչպես փոխանցում է CNN-ը, տորնադոն երեկվանից մոլեգնում է Նեշվիլ քաղաքի շրջանում:

Փոթորիկների հետևանքով բազմաթիվ տներ և այլ կառույցներ են վերածվել ավերակների մի շարք կոմսությունների տարածքում: Բացի այդ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և հարյուրավորներն առնվազն ժամանակավոր բնակության այլ վայր են փնտրում:

Նեշվիլում ավելի քան 150 մարդ հոսպիտալացվել է փոթորկի պատճառով: Քաղաքի թաղամասերից մեկում բնակելի տների և բազմահարկ այլ շենքերի մի մասը գետնին է հավասարվել: