Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին (լուսանկարներ)

14:16 • 03.03.20

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
 
Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը:

Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։