Չինաստանում 1 օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսից բուժվել է 2742 մարդ, մահացել են 31-ը
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 հազարը, ընդհանուր առմամբ գրանցվել է 80 151 վարակման դեպք: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության պետական կոմիտեն, գրում է РИА Новости-ն:
Երկրի 31 նահանգներից ստացված վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 80 151 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 47 204 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը 2943 է:
1 օրվա ընթացքում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 31, վարակման 125 և բուժման 2742 դեպք:










