Իրանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները
Իրանցի մասնագետները սկսում են կորոնավիրուսի բուժման համար ստեղծված դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական հեռուստաալիքին, այս մասին հայտնել է Թեհրանի Բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Ալի Ռեզա Ջալալին:
«Մեր հետազոտական կենտրոններից մեկը կարողացել է դեղամիջոց պատրաստել այդ հիվանդության դեմ, որն անցնում է կլինիկական փորձարկումների փուլ»,- աղբյուրը մեջբերում է իրանցի մասնագետին:
Վերջինս ընդգծել է, որ մասնագետները համապատասխան թույլտվություն են ստացել փորձարկումներ իրականացնելու համար:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակման 2336 դեպք է արձանագրվել, որոնցից 77-ը՝ մահվան ելքով: Եվս 435 մարդ ապաքինվել է:










