Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 79-ի. էպիկենտրոններում պահպանվում է մեկուսացման ռեժիմը
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 79-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:
«Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2263 մարդ, որը 428-ով ավելին է նախորդ օրվանից, իսկ մահացածների թիվը 79-ն է՝ 29-ով ավել երեկվա տվյալներից»,- ասել է Բորելին:
Նշվում է, որ երկրի հյուսիսում վիրուսի բռնկման երկու էպիկենտրոն է պահպանվում, որտեղ գործում է կարանտինն ու մեկուսացման ռեժիմը: 12 մարդ հոսպիտալացվել է Հռոմի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտում:
Վիրուսի բռնկում է նկատվում Լոմբարդիա մարզի Լոդի քաղաքի շրջանում (Միլանի մոտակայքում), ինչպես նաև Վենետո նահանգի Վո բնակավայրում:










