Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են ծաղկած բալենու փառատոնը
Ճապոնիայի իշխանությունները չեղարկել են երկրի համար եզակի բալենու՝ սակուրայի ծաղկմանը նվիրված փառատոնը, որը միլիոնավոր մարդկանց է գրավում ամեն տարի:
Ինչպես փոխանցում է CNN-ը, երկրի իշխանությունները նման որոշում են կայացրել նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հեռուստաալիքը կադրեր է ներկայացրել Տոկիոյի գետի շուրջբոլորը տիրող անշուք տեսարանից, որն ամեն տարի «հեքիաթային աշխարհի» է վերածվում:
Ամեն տարի ավելի քան 3 մլն մարդ է գալիս տեսնելու և զբոսնելու ծաղկած բալենիներից կազմված թունելում: Սակայն այս տարի իշխանությունները հորդորում են բնակիչներին խուսափել մարդաշատ վայրերից:
Բացի այդ, կորոնավիրուսի պատճառով չեղարկման վտանգի առաջ է կանգնած 2020-ի Ամառային օլիմպիական խաղերի անցկացումը Տոկիոյում:
Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում վարակակիրների թիվը կազմում է 283 մարդ:










