Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են, մեկ անձ հոսպիտալացվել է. բժիշկ-համաճարակաբան. «Ազատություն»

23:59 • 03.03.20

Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։

«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»,- նշել է Կարապետյանը և հարցին, թե արդյո՞ք նա թեստավորում կանցնի, պատասխանել է՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: