Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։
«Պաշտոնական այցով ժամանել եմ Վրաստան։ Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կքննարկենք հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը»,– ավելի վաղ գրել էր վարչապետը։










