Մակրոնը հրաժարվել է ձեռքսեղմումից կորոնավիրուսի պատճառով. ԶԼՄ-ներ

23:48 • 03.03.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն չի անցել, սակայն հետևում է անվտանգության միջոցառումներին և դադարել է ողջունելիս սեղմել դիմացինի ձեռքը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման տեղեկություն է հրապարակել ֆրանսիական Paris Match պարբերականը՝ հղում անելով ֆրանսիացի առաջնորդի շրջապատին:

Աղբյուրի տվյալներով՝ Մակրոնը հրաժարվել է ձեռքսեղմումից հանդիպումների ժամանակ: «Մենք միջոցառումների հատուկ համալիր ենք մշակում կորոնավիրուսից նախագահի պաշտպանության համար»,- ասել է պարբերականի զրուցակիցը:  

Նշենք, որ երեքշաբթի Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է հայտնաբերվել: Այդպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 204-ի: Ըստ վերջին տվյալների՝ 4 մարդ մահացել է: