Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. լրատվամիջոցներ

12:46 • 03.03.20

Հռոմի պապը կորոնավիրուսով վարակված չէ, նա պարզապես մի փոքր մրսել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով իտալական Il Messaggero պարբերականին:

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Հռոմի պապը նույնպես վարակված է կորոնավիրուսով: Անառողջ լինելու պատճառով պոնտիֆիկոսը չեղարկել էր մի շարք միջոցառումներ:

Պարբերականի տվյալներով, թեստերը ցույց են տվել, որ Պապը վարակված չէ կորոնավիրուսով:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 2000-ի շեմը, մահացել է 52 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, մահացել է 3000-ից ավելի մարդ: