Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը կրկին սկսել է ժայթքել՝ 6000 կմ բարձրությամբ մոխիր նետելով դեպի երկինք (տեսանյութ)

23:59 • 03.03.20

Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը՝ Մերափի լեռը, սկսել է ժայթքել երեքշաբթի օրը՝  մեծ քանակությամբ մոխիր նետելով դեպի երկինք:

Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, հրաբխից ժայթքող մոխրի բարձրությունը կազմում է 6000 մետր, ինչի հետևանքով մոտակա բնակավայրերը պատվել են մոխրագույն փոշիով: Հրաբխի ժայթքման հետևանքով փակվել է նաև տեղի օդանավակայանը:

Ավազի հետ միախառնված մոխրի շերտը պատել է 10 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրն Ինդոնեզիայի մշակութային մայրաքաղաք Ջոկյակարտայի մոտակաքում:

Իշխանությունները հրաբխային տագնապ չեն հայտարարել, սակայն ժամանակավորապես փակել են Սոլո քաղաքի միջազգային օդանավակայանը, որը տեղակայված է ժայթքման գոտուց մոտ 40 կմ հեռավորությամբ:

Մերափի հրաբխի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին և դարձել ավելի քան 300 մարդու մահվան պատճառ: