Hyundai-ն ներկայացրել է «մարգարեական» էլեկտրամեքենայի կոնցեպտ՝ առանց ղեկի (լուսանկարներ)
Հարավկորեական Hyundai ըկերությունն առցանց հեռարձակմամբ ցուցադրել է իր նորագույն կոնցեպտային էլեկտրամեքենան, որն ստացել է Prophecy («Մարգարեություն») անվանումը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորույթը, ինչպես և նախորդ 45 EV մոդելը, համալրվել է պիքսելային լուսարձակներով, որոնցով շուտով կզինեն նաև սերիական արտադրության մեքենաները:
Էլեկտրամեքենան ներկայանում է ուրվագծային դիզայնով, որը հիշեցնում է Porsche 911 մոդելին: Սրահը համալրված է 4 առանձին նստատեղերով, դռները փեղկի նման են բացվում դեպի կողք:
Ինժեներների նախագծով նորագույն մոդելն ինքնագնաց է, այդ պատճառով էլ ղեկի փոխարեն էլեկտրամեքենան համալրվել է վարորդի նստատեղի երկու կողմերում տեղադրված վահանակով: Դիմացի կառավարման վահանակի փոխարեն թվային էկրան է տեղադրվել:
«Մարգարեական» էլեկտրամեքենայի կոնցեպտը պետք է ներկայացվել Ժնևի ավտոսրահում, սակայն միջոցառումը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով:















