Երևանում Kia մակնիշի մեքենան բախվել է ծաղկի սրահի պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հողամասում. կան վիրավորներ. Shamshyan.com

17:29 • 04.03.20

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Kia մակնիշի 07 DG 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարկավագի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 122 հասցեում գործող ծաղկի սրահի պատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նշված տան բակում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Kiaի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ ծաղկի սրահի աշխատակցուհին՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատսճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո կանգնել է, արդարացել է, թե ինքը կապ չունի վթարի հետ և թողել, հեռացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ծաղկի սրահի պատի մի հատված փլուզվել է։