Հայաստանը և Վրաստանը ID քարտով սահմանը հատելու մտադրության հուշագիր են ստորագրել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

17:34 • 04.03.20

Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին մտադրությունների հուշագիր, որի արդյունքում քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պայմանավորվեցինք, որ կանցնենք այդ մտադրության, պայմանավորվածության իրացմանը»,- հայտնեց վարչապետը:

Պատասխանելով հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների և երկրների արտաքին քաղաքական վեկտորների տարբերության հարցին` վարչապետը նշեց. «Հայ և վրացի ժողովուրդները տարածաշրջանում ապրել են հազարամյակներով և չունեն թշնամանքի պատմություն: Ռազմավարական համագործակցությունը կառուցելիս պետք է նկատի ունենանք ոչ թե առաջիկա 1 կամ 5 տարին, այլև առաջիկա 50 տարին, 500 տարին»: