Նոր Նորքի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ

18:39 • 04.03.20

Մարտի 2-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ ծառայողների և բաժնի վետերանների հետ համատեղ, Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը` Երևանի, երկուսը Զովունի և Նոր Խարբերդ գյուղերի բնակիչներ էին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հոկտեմբեր և այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Կոտայքի մարզում ու մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ:
Գողությունների փաստով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: