Ռուս նախարարը ձեռքսեղմման փոխարեն սկսել է ոտքով ողջունել (տեսանյութ)

23:18 • 04.03.20

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ոտնաթաթի օգնությամբ է ողջունել Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոյին: Համապատասխան տեսանյութը ներկայացնում է lenta.ru-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռուս նախարարը և նավթային կամզակերպության ղեկավարը առաջ բերում աջ ոտքը՝ նմանակելով «ձեռքսեղմման» գործընթացը: Նրանք նույն դիրքում էլ լուսանկարվել են:

Հիշեցնենք, որ նախօրեին ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ձեռքսեղմումներից՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Նրա համար կորոնավիրուսից պաշտպանվելու համալիր միջոցներ են մշակվել:

Ավելի վաղ նմանօրինակ միջադեպ էր տեղի ունեցել նաև Գերմանիայում, երբ երկրի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել էր ժողովի ժամանակ սեղմել կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 94 200-ը, 3214 մարդ մահացել է: Վիրուսը տարածվել է աշխարհի 73 երկրում: