Lockheed Martin-ը Թուրքիային դուրս է թողել F-35 կործանիչների ստեղծման ծրագրից
Ամերիկյան Lockheed Martin կորպորացիան Թուրքիային դուրս է թողել 5-րդ սերնդի F-35 Lightning II կործանիչների ստեղծման ծրագրից: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Փետրվարի 3-ին հրապարակված տվյալներում ծրագրի մասնակից-երկրների ցանկում ներառված էր նաև Թուրքիան, որը պետք է 100 միավոր F-35A կործանիչ կպատվիրեր:
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի հուլիսի 17-ին հայտարարել էր F-35-ի ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցնելու մտադրության մասին: Lockheed Martin-ն աջակցում է երկրի պաշտպանության նախարարության որոշմանը»,-ասված է հայտարարությունում:
2020 թվականի մարտի 3-ի դրությամբ ո՛չ Պենտագոնը, ո՛չ Lockheed Martin ընկերությունը պաշտոնական հայտարարություն չեն արել Թուրքիային ծրագրից վերջնականապես դուրս թողնելու մասին:
Ռուսական C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է 2019 թվականի ամռանը և պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն հրաժարվի F-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային:










