Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում 79-ից հասել է 107-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիին:
Վերջինս նշել է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում գերազանցել է 3000-ը: «Սկսենք ապաքինվածներից. մեկ օրում նրանց թիվն ավելացել է 116-ով, այսինքն՝ հասել է 276-ի: Մահացածների թիվն ավելացել է 28-ով՝ հասնելով 107-ի»,- ասել է Բորելին ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանություններն այսօր ավելի վաղ որոշում էին կայացրել մինչև ամսվա կեսը փակել բոլոր ուսումնական հաստատությունները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը: Երկրում վիրուսի երկու էպիկենտրոն կա՝ Լոմբարդիա և Վենետո մարզերում:










