BMW ընկերությունը փոխել է տարբերանշանը (լուսանկար)

15:18 • 04.03.20

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը թարմացրել է իր տարբերանշանը. այն այլևս սև շրջանակ չի ունենա: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում արված հայտարարությունից:

«Նոր տարբերանշան՝ նոր դարաշրջանի համար»,- ասվում է ընկերության հրապարակման մեջ:

BMW-ից նշել են, որ վերջին անգամ տարբերանշանը թարմացվել էր 1997 թվականին և որ այն արդեն հնացել էր:

Ընկերությունը հույս ունի նոր տարբերանշանի միջոցով գրավել «թվային աշխարհով» տարված երիտասարդությանը:

Ընկերության ավագ փոխտնօրեն Յենս Թիմերն իր հերթին հավելել է, որ նոր տարբերանշանը «բաց լինելն ու պարզությունն է խորհրդանշում»:

Թարմացված տարբերանշանը կարելի է տեսնել ընկերության Concept i4 մեքենայի վրա:

 

 

BMW ընկերությունը փոխել է տարբերանշանը (լուսանկար)