Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածի հրապարակումից հետո «Независимая газета»-ի երկու փոխխմբագիրներ ազատվել են աշխատանքից

23:20 • 04.03.20

«ՌուսԱրմԻնֆոն» հայտնում է, որ իր աղբյուրները հաստատել են ռուսական «Независимая газета» պարբերականի երկու աշխատակիցների ազատման մասին տեղեկությունը՝ Սումգայիթում հայերի ջարդերի մասին վերջերս հրապարակված հոդվածից հետո: Խոսքը ադրբեջանցի գրող Լև Ասկերովի՝ «Սումգայիթյան ոբերգություն. ինչից է սկսվել և ինչպես է եղել» խորագրով հոդվածի մասին է:

Պարբերականի փոխխմբագիրներ Անդրեյ Ռիսկինի և Արկադի Խանցևիչի ազատման մասին լուրն առաջինը հաղորդել էր «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ ազատման պատճառ է դարձել Ասկերովի հոդվածը:

Նշվում է, որ Ռիսկինի և Խանցևիչի մասին տվյալներն արդեն ջնջվել են պարբերականի ղեկավարների և աշխատակիցների ցանկից: