Բորնեո կղզու անտառներում նկատել են աշխարհում ալբինիզմ ունեցող միակ օրանգուտանին (լուսանկար)

14:17 • 05.03.20

Բորնեո կղզու անտառներում է բնակվում աշխարհում ալբինիզմ ունեցող միակ օրանգուտանը: Կենդանապաշտպաններն էգ օրանգուտանին վայրի բնություն են վերադարձրել դեռևս մեկ տարի առաջ, և միայն հիմա է նրան հնարավոր եղել նկատել: Գիտնականների համաձայն` կենդանին առողջ է և կարողացել է վայրի բնության կյանքին հարմարվել, հայտնում է Phys.org-ը:

Ավելի վաղ Ալբա անունով կապուտաչյա այս օրանգուտանին որպես ընտանի կենդանի վանդակում են պահել:

2017 թվականին կենդանապաշտպանները նրան վերցրել են բնակիչների մոտից և մեկ տարի նրա վարքագծին հետևելուց հետո համոզվել են, որ կենդանու հետ ամեն բան նորմալ է, և նա կարող է բնական միջավայրում գոյատևել:

Նշվում է, որ Ալբային փրկելն անհետացման վտանգի տակ գտնվող այս տեսակի մասին հազվադեպ հնչող դրական նորություն է, քանի որ տասնամյակների ընթացքում այս կենդանիներն ականատես են եղել ծառահատումների, հանքարդյունաբերության հետևանքով իրենց կենսամիջավայրի գրեթե ամբողջական վերացմանը: 

Картинки по запросу "Rare albino orangutan spotted in Borneo rainforest"

 

Բորնեո կղզու անտառներում նկատել են աշխարհում ալբինիզմ ունեցող միակ օրանգուտանին (լուսանկար)