ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան առաջին դեպքը
Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փլեյսեր շրջանում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ մահացության դեպքերի մասին հաղորդվել էր միայն Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում: Այսպիսով, մարտի 4-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 9-ը՝ Վաշինգտոն նահանգում:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 80 դեպք է հաստատվել, որից 24-ը կապված է ճանապարհորդությունների, 16-ը՝ արդեն վարակված անձանց հետ շփման հետ: Վարակման մյուս՝ 40 դեպքերի պատճառներն ուսումնասիրվում են:










