Նյու Յորքի նահանգապետը նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման «տասնյակ և տասնյակ» դեպքեր է խոստացել
ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Էնդրյու Քյոմոն հայտնել է, որ սպասում է նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի վարակման «տասնյակ և տասնյակ» դեպքերի, հայտնում է РИА Новости-ն:
«Վարակվածների թիվը կշարունակի աճել: Դա մաթեմատիկական ֆունկցիա է: Այն կլինի տասնյակներով, տասնյակներով և տասնյակներով»,- ասել է նահանգապետը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև հավելել է, որ այս շաբաթ նահանգը կարող էր իրեն թույլ տալ օրական կորոնավիրուսի 20-ից 30 թեստ հանձնել: Առաջիկայում նահանգի ղեկավարությունն, իր խոսքով, մտադիր է այդ ցուցանիշը հասցնել օրական մինչև 1000-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորք նահանգում վարակվածների թիվը հասել է 11-ի, նրանցից միայն 1-ն է հոսպիտալացված: Մնացածը տանն են գտնվում:










