ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում COVID-2019 վարակի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետը Գևին Նյուսոմը հայտնել է նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին, հաղորդում է RT-ն:
Նշվում է, որ դրա համար պատճառ է դարձել նահանգում COVID-2019 վարակի տարածումը:
«Այս որոշումն ընդունվել է ոչ միայն 1 մարդու ողբերգական մահվան, այլև այլ հանգամանքների պատճառով»,- ասել է նա:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փլեյսեր շրջանում:
Ավելի վաղ մահացության դեպքերի մասին հաղորդվել էր միայն Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում: Այսպիսով, մարտի 4-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 9-ը՝ Վաշինգտոն նահանգում:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 80 դեպք է հաստատվել, որից 24-ը կապված է ճանապարհորդությունների, 16-ը՝ արդեն վարակված անձանց հետ շփման հետ: Վարակման մյուս՝ 40 դեպքերի պատճառներն ուսումնասիրվում են:










