Ավտովթար Արարատի մարզում. Volkswagen Golf-ը բախվել է բետոնե մի քանի սյուների և հայտնվել դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Դ. Մ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 1607 CQ ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










