Եվրոպական 6 երկիր Եվրամիության արագ արձագանքման կիբեռնետիկ ուժեր են ստեղծել

15:09 • 05.03.20

Եվրոպական 6 երկիր հուշագիր է ստորագրել Եվրամիության արագ արձագանքման կիբեռնետիկ ուժերի ստեղծման մասին: Այս մասին տեղեկացնում է Sputnik Литва-ն` հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Այդ երկրներն են Էստոնիան, Լեհաստանը, Խորվաթիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Լիտվան: Վերջինը գլխավորել է արագ արձագանքման միջազգային խումբը:

Մասնակից երկրները համաձայնագիրը ստորագրել են մարտի 4-ին Զագրեբում:

Հուշագիրը նախատեսում է քաղաքացիական և ռազմական մասնագետների աշխատանք, որոնք կվերահսկեն կիբեռտարածությունը և օպերատիվ արձագանք կտան կիբեռհարձակումներին, հետաքննություն կիրականացնեն և կչեզոքացնեն հնարավոր միջադեպերի հետևանքները:

Խմբի ղեկավարը փոխվելու է ռոտացիոն սկզբունքով:

Դիտորդի կարգավիճակով խմբին միացել է ևս 7 երկիր` Բելգիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Սլովենիան և Ֆինլանդիան:  

Եվրոպական 6 երկիր Եվրամիության արագ արձագանքման կիբեռնետիկ ուժեր են ստեղծել